Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը՝ իր աշխատավարձի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում, հաղորդում են Պաշտպանի գրասենյակից:
Դիմումատուի բողոքի համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը արգելանք է դրել նրա աշխատավարձի 100 տոկոսի չափով:
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցության արդյունքում, նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված հայտարարված արտակարգ դրության պայմաններում, քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ հանվել է: