ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը դիմել է ՀՀ վարչապետին՝ առաջարկելով հանգստյան ուղեգրեր տալ համավարակի դեմ պայքարում ներգրավված բուժաշխատողներին:
«ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը առաջարկությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ հանգստյան ուղեգրեր տալ բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը»,- ասված է «Լուսավոր Հայաստանի» հաղորդագրության մեջ: