Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որում հայտնել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ:
«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ մինչև օգոստոսի 25-ը ներառյալ։
Քաղաքապետը արձակուրդը կանցկացնի Հայաստանում»,- գրել է Կարապետյանը: