Վաշինգտոնում Սպիտակ տան հարևանությամբ կրակոցներ են հնչել, որի ժամանակ վիրավորվել է երկու մարդ: Այս միասին Twitter-ի միկրոբլոգում տեղեկացրել են ԱՄՆ հատուկ ծառայությունները՝ գրում է РИА Новости-ն:
«Կասկածյալ տղամարդն ու ԱՄՆ հատուկ ծառայությունների սպան տեղափոխվել են հիվանդանոց: Արտակարգ պատահարի ժամանակ ո՛չ Սպիտակ տանը և ո՛չ էլ կառույցի անվտանգությամբ զբաղվող ուժերից որևէ մեկին վտանգ չի սպառնացել»,- ասվում է ծառայության հայտարարության մեջ:
Կրակոցների պահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիս էր անցկացնում: Թրամփի թիկնազորի աշխատակիցները հեռացրել են նրան դահլիճից, սակայն րոպեներ անց վերադարձած Թրամփը հայտնել է, որ իր ինքնազգացողությունը հիանալի է: