«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնից հայտնում են, որ հուլիսի 15-ին COVID-19 բուժող այլ հաստատությունից ծանր վիճակում բուժկենտրոն է տեղափոխվել 73-ամյա կին և հոսպիտալացվել է Վերակենդանացման բաժանմունքում` աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, հիպերտոնիա և մի շարք այլ հիվանդությունների ախտորոշմամբ:
Հետազոտությունների ընթացքում ախտորոշվել է սիգմայաձև աղու (հաստաղի) թափածակում, կյանքի բացարձակ ցուցումով, և անհետաձգելի կարգով վիրահատվել է: Վիրահատող բժիշկն է Սերգեյ Միրզոյանը: Հետվիրահատական շրջանում համապատասխան բուժում ստանալուց 3 շաբաթ հետո կորանավիրուսի նմուշառման արդյունքները բացասական են եղել, որովայնի շրջանում գանգատներ չի ունեցել, դուրս է գրվել լավացմամբ: 73-ամյա կինը հիմա տանն է, հետվիրահատական վերքը լավանում է` առաջնային ձգումով: