Թուրքիայում օգոստոսի 10-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 14 մարդ։ Այդ մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան՝ տեղեկացնում է Ermenihaber-ը:
Նա նշել է, որ 1 օրում անցկացված 62․219 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․193 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.103 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչ օրս համավարակից ապաքինվել է 224.970 մարդ, իսկ 603 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 241․997 և մահվան 5․858 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 5 մլն 326.035-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։