Բելառուսում նախագահի ընտրություններից հետո սկսված հակակառավարական բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են: Մինսկում ակտիվիստների ու անվտանգության ուժերի միջև բախումների ժամանակ մահացել է մեկ ցուցարար: Այս մասին տեղեկացրել են Բելառուսի ներքին գործերի նախարարությունից, հաղորդում է Euronews-ը:
«Ցուցարարներից մեկը փորձել է պայթուցիկը նետել իրավապահների ուղղությամբ, սակայն այն պայթել է ձեռքում»,-հայտնել է ներքին գործերի նախարարի խոսնակը:
Բողոքի ակցիայի ժամանակ անկարգություններից տուժել են բազմաթիվ մարդիկ:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահի ընտրություններում վեցերորդ անգամ ընտրվել է Ալեքսանդր Լուկաշենկոն, որի օգտին քվեարկել է ընտրողների 80 տոկոսը: