Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերընտրվելու դեմ երկրում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 2 հազար ակտիվիստ: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Բելառուսի Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ցուցարարների հետ բախումների հետևանքով վիրավորվել է անվտանգության ուժերի և ոստիկանության 21 աշխատակից, որոնցից հինգը հոսպիտալացվել են:
Ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան իր աջակիցներին հորդորել է բախումների չգնալ ոստիկանների հետ և չվտանգել իրենց կյանքը:
Հիշեցնենք, որ Սվետլանա Տիխանովսկայան մեկնել էր Լիտվա՝ իր երեխաներին տեսնելու նպատակով: