Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայան հայրենիքից մեկնել է Լիտվա, որտեղ «ապահով» է: Այս մասին հայտնել է Լիտվայի արտգործնախարարը՝ գրում է BBC-ն:
Ընդդիմադիր ուժը հայտնել է, որ Սվետլանա Տիխանովսկայան չէր ցանկանում մասնակցել բողոքի ակցիաներին «հավանական սադրանքից» խուսափելու նպատակով:
Բելառուսի ընդդիմադիր Տիխանովսկայան հրաժարվել է ճանաչել նախագահի ընտրությունների արդյունքները, որի համաձայն Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել էր ձայների 80 տոկոսը:
Բելառուսի նախագահի ընտրություններում դիտորդների ու քվեարկության ընթացքի ստուգումների բացակայությունը բազմաթիվ խախտումների պատճառ է դարձել: Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը դատապարտել են ընտրություններում գրանցված բազմաթիվ խախտումները:
1994-ից Բելառուսի նախագահի պաշտոնը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն ընդդիմության աջակիցներին անվանել է «ոչխարներ», որոնք ղեկավարվում են դրսից: