Այսօր Արցախի խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել են «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության առաջարկները: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Օրենքի ընդունման արդյունքում 2020-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 126 մլրդ 49 մլն 309,2 հազ ՀՀ դրամ, ծախսերը՝ 135 մլրդ 650 մլն 717,7 հազ ՀՀ դրամ, դեֆիցիտը՝ 9 մլրդ 601 մլն 318,5 հազ ՀՀ դրամ»:
Ա.Հարությունյանը Ֆեյսբուքի էջում տեղադրել է ԱԺ ամբիոնից հնչեցրած ելույթը: