Այսօր Շիրակի մարզ են այցելել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանն ու ֆեդերացիայի արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը։
Նրանք Շիրակի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանի, Արթիկ համայնքի պատասխանատուների, գործարար Արտակ Գոլեցյանի և ֆուտբոլի պատասխանատուների ու մասնագետների հետ քննարկել են Արթիկի մարզադաշտի հիմնանորոգմանն առնչվող հարցեր։