Վրաստանի դատախազությունն Ախալքալաքում տեղի ունեցած սպանության փաստով Ա.Գ.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրել նպատակաուղղված սպանության, ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու հոդվածներով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ալիք մեդիան», տեղեկացնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը:
Ինչպես նշված է տեղեկության մեջ, ձերբակալվածի նկատմամբ դատախազությունը ձերբակալման՝ որպես խափանման միջոցի կիրառման միջնորդությամբ դիմել է դատախազություն:
Ներքին գործերի նախարարության անցկացրած հետաքննությամբ պարզվել է, որ 2020 թվականի օգոտոսի 8-ին՝ երեկոյան ժամերին, Ախալքալաքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած խոսակցության ու ֆիզիկական բախման ընթացքում Ա.Գ.-ն, սպանության նպատակով հրազենից կրակելով Վ.Մ.-ի կրծքավանդակի հատվածին, վիրավորել է նրան, ինչի հետևանքով Վ.Մ.-ն մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Հիշեցնենք՝ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի երիտասարդների և Ախալքալաքի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ ու նրա մտերիմների միջև կոնֆլիկտ է ծագել, ինչի հետևանքով բախումները ծավալվել են:
Հիշեցնենք՝ երիտասարդների մի խումբը Ախալքալաքում այրել է հյուրանոցի սեփականատիրոջ հետ առնչություն ունեցող երեք բնակարան, ինչպես նաև կոտրել հյուրանոցի դռներն ու ապակիները, հրկիզել նաև հյուրանոցը: