Միացյալ Նահանգների առողջապահության նախարարն այսօր հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կորոնավիրուսի հաստատված պատվաստանյութ կունենա դեկտեմբերին: Միացյալ Նահանգներում, սակայն, ոգևորված չեն Ռուսաստանում առաջին պատվաստանյութի ստեղծման շուրջ խանդավառությամբ:
«Խնդիրն առաջինը լինելը չէ: Կարևորն ամերիկացիների ու ամբողջ աշխարհի համար անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութ ստեղծելն է»,-ընդգծել է ԱՄՆ առողջապահության ղեկավարը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում զանգվածային օգտագործման համար նախատեսված կորոնավիրուսի պատվաստանյութը ստեղծվել է մարդկանց վրա երկու ամսից քիչ տևած փորձարկումներից հետո: