Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանն ու պաշտպանության ոլորտում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: