Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ: Կողմերը քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել երկրի օրենսդիր դաշտի շրջանակներում առկա անելիքներին:
ԱԺ նախագահն իր խոսքում վստահություն է հայտնել, որ առաջիկայում սերտ համագործակցության շնորհիվ հնարավոր կդառնա բազմաթիվ ծրագրերի իրագործումն ապահովել: Սերգեյ Ղազարյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ պետականաշինության գործում ներդրում ունենալը պարտավորեցնող է և պատվաբեր:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրի Խաչիյանը: