Արցախի Հանրապետության Ազգային ժողովն օգոստոսի 11-ին շարունակել է նույն
օրն առավոտյան մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքները:
««ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու
մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:
Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական
կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, ով ներկայացրել է հանձնաժողովի եզրակացությունը՝ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ:
Ազգային ժողովը ձայների 26 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրենքը: