Նոր հիբրիդային փոստի նամակներն են: «Հիբրիդ փոստ ծառայություն» նոր համակարգում նամակն էլեկտրոնային տարբերակով ուղարկվում է «Հայփոստ»: Տպում և ծրարի մեջ են դնում ձեռքով գրելու փոխարեն: Հիբրիդային փոստը նոր են գործարկել, բայց արդեն հաշվարկել են` էժան է, արագ ու ավտոմատացնում է գերատեսչությունների աշխատանքը:
եթե նախկինում նամակը տեղ կհասներ 4-5 օրում, ապա «Հիբրիդ փոստով» կհասնի 1 օրում, իսկ մարզերում` 7 օրվա փոխարեն` 4 օրում: «Հայփոստից» ասում են` ապահովում են նաև գաղտնիությունը: Նոր համակարգը փոստի փոխանակման կենտրոնի հատուկ առանձնացված տեսահսկվող տեղամասում է:
Մանրամասները` տեսանյութում: