ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում ՀՀ-ում կատարվող հիմնանորոգման աշխատանքներն են:
Լոռու մարզում հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ հատվածը: Կատարվում են հողային աշխատանքներ, պատվածքի վերաօգտագործում սառը եղանակով, կամուրջների նորոգում:
Կատարվում է ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Պայմանագրային արժեքը 1 մլրդ 6 մլն 800 հազար դրամ է: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2020-ին: Վերջին անգամ հիմնանորոգվել է ավելի քան 40 տարի առաջ: