2020թ. առաջին կիսամյակում 12 խոշորացված համայնք ստացել է ավելի քան 717 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա՝ «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագրով: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Թվով 46 տեխնիկա՝
#Ախթալա,
#Արագածավան,
#Արենի,
#Գլաձոր,
#Եղեգիս,
#Եղվարդ,
#Ճամբարակ,
#Շնող,
#Շողակաթ,
#Սարչապետ,
#Սիսիան,
#Տաշիր և
#Օձուն համայնքներին»,- գրել է նախարարը: