Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել Փարիզի Խաղաղության համաժողովին Հայաստանի պատվիրակության ղեկավար, գրող Ավետիս Ահարոնյանի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից:
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Փարիզի Խաղաղության համաժողովին Հայաստանի պատվիրակության ղեկավար, գրող Ավետիս Ահարոնյանի հիշատակին, որը 100 տարի առաջ այս օրը՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր արվարձանում Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է Սևրի խաղաղության պայմանագիրը»,- ասված է գրառման մեջ: