Օգոստոսի 9-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարը մարդ է ընկել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները Սևան-Հրազդան դերիվացիոն ջրանցքից դուրս են բերել Մհեր Ե․-ի (ծնված 2005 թ.) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։
Նույն օրը, ժամը 17։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ Եղեգնուտ լողափում, նկատվում է խեղդվող քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ջրափրկարարները ափից մոտ 17 մետր հեռավորությունից և մոտ 2,5 մ խորությունից հանել են Նորայր Մ․-ի (ծնված 1990 թ․) դին։