Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նահատակվածների հոգիների խաղաղության համար ս․թ․ օգոստոսի 9-ին Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ արքեպիսկոպոս Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հոգեհանգստյան հատուկ արարողություն։ Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից:
Արարողությանը մասնակցել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։