Կորոնավիրուսով վարակված մայրիկները չպետք է դադարեն երեխային կրծքով կերակրել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հրապարակելով համապատասխան տեսանյութ:
«Եթե կասկածում եք, որ կորոնավիրուսով եք վարակվել կամ վարակն արդեն հաստատվել է, ապա շարունակեք երեխային կրծքով կերակրել՝ պահպանելով տեսանյութում նշված բոլոր կանոնները»,- նշված է գրառման մեջ։