Կորոնավիրուսով հիվանդների թիվն ամբողջ աշխարհում անցնում է 20 միլիոնը, բայց Եվրոպայում վախենում են հիվանդության երկրորդ ալիքից, հայտնում է euronews-ը: Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքը կտրուկ խստացրել է կանոնները: Փարիզի մի քանի շրջաններում մարդիկ ստիպված են դիմակներ կրել ոչ միայն փակ տարածքում, այլև դրսում:
Մեծ Բրիտանիայում զգալիորեն ընդլայնվել է այն վայրերի ցանկը, որտեղ պարտադիր է դիմակ կրելը: Դրանց թվում են կինոթատրոնները, թանգարանները, ինչպես նաև տաճարները: Խախտողները կվճարեն մինչև հարյուր ֆունտ տուգանք:
Իսկ Նոր Զելանդիայում հարյուր օրվա ընթացքում չի հայտնաբերվել կորոնավիրուսի նոր դեպք: Այս մասին հայտարարել է երկրի գլխավոր սանիտարական բժիշկը: Այժմ 23 հոգի է բուժվում COVID ից: Ըստ իշխանությունների, բոլոր վարակակիրները հայտնաբերվել են սահմանին և գտնվում են կարանտինում: