Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նախարար, հայազգի Վարդինե Օհանյանն իր հայտարարության մեջ հաստատել է, որ «գործադիրի առաջիկա նիստում կպահանջի կառավարության հրաժարականը»: Այս մասին տեղեկանում ենք Lebanon Debate կայքից:
Նշենք, որ հրաժարականը պահանջելու որոշումը առնչություն ունի Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:
Օհանյանը 2020 թվականի հունվարի 22-ին ՀՅԴ-ի կողմից առաջադրվել և Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի կողմից նշանակվել է Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նախարար: