ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, որը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր էր:
Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշմամբ 13 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը:
Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու դեպքում, որից 227-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 23, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի:
Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 116 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7 071 փորձանմուշի հետազոտություն: