Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնում է, որ օգոստոսի 10-ին NordStar ավիաընկերության (Գյումրի - Մոսկվա) և «Արմենիա» ավիաընկերության երկու հատուկ չարտերային չվերթերով (Երևան-Կալուգա և Երևան-Սանկտ Պետերբուրգ) Ռուսաստան է վերադարձել ևս 339 մարդ:
Դեսպանությունը նշում է, որ արտակարգ դրությունից հետո Հայաստանից Ռուսաստան է մեկնել 4440 մարդ: ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու գործընթացը շարունակվում է: