Իսպանացի հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը հայտարարել է, որ կորոնավիրուսի իր թեստի պատասխանը դրական է: Նա նշել է, որ իր 60 ամյակն ստիպված է եղել անցկացնել մեկուսացման մեջ: Փոխանցում է Коммерсантъ-ը:
Դերասանն ընդգծել է, որ «առողջ է, սակայն զգում է հոգնածություն ավելի շատ, քան սովորաբար» և հնարավորինս արագ ապաքինվելու հույս է հայտնել:
«Բժիշկների ցուցումները կօգնեն ինձ հաղթահարել վարակը, ինչից տառապում եմ ես և ինչից տառապում է մոլորակի բնակչության մեծ մասը»,- ասել է Բանդերասն ու հավելել, որ նա կօգտվի ինքնամեկուսացումից, որպեսզի կարդա, գրի, հանգստանա և ապագայի նախագծեր մշակի: