Այսուհետ թույլատրվում է տարվա ընթացքում մեկ անգամ, մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով դեղ ներմուծել ՀՀ առանց հավաստագրի՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջը:
Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղեր առանց հավաստագրի ներմուծելու կարգում:
Մանրամասները՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145188
Ներմուծման ժամանակ լիազոր մարմնի թույլտվությունը և ներմուծման հավաստագիրը պարտադիր կլինեն, եթե դեղերը գերազանցեն սահմանված քանակները:
Դեղերը ներմուծելու համար ֆիզիկական անձի և դեղերի վերաբերյալ տվյալները մաքսային մարմնի կողմից հաշվառվում են մաքսային մարմնի միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում՝ իրականացնելով ներմուծման հսկողություն:
Մինչ ավտոմատացված տեղեկատվական համակարգում տվյալների հաշվառման հնարավորության ներդրումը դրանց հաշվառումը կիրականացվի մաքսային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողների կողմից հաշվառման նոր, առանձնացված համակարգում: