ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում:
«Օգոստոսի 7-14-ը ամբողջ աշխարհում կլինի դիմակ կրելու շաբաթ:
Ես կրում եմ դիմակ՝ այդպիսով աջակցելով մեր միասնական ջանքերին, որոնք ուղղված են համաճարակի հաղթահարմանը:
Այսօր առավել, քան երբևէ, կարևոր է չկորցնել զգոնությունը և շարունակել հոգալ միմյանց առողջության մասին»,- գրել է նախարարը: