Ֆուտբոլի Հայաստանի 2019/2020 մրցաշրջանը եզրափակվեց Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթային խաղում: Խաղի մեկնարկից առաջ ֆուտբոլիստներն ու մարզադաշտում հավաքված մարդիկ 1 րոպե լռությամբ հարգեցին կյանքից անժամանակ հեռացած Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ 34-ամյա Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը:
Թիմերը վերջին մեկ ասում, կարելի է ասել, որ հանդիպում էին երրորդ եզրափակչում: Առաջին խաղակեսում, չնայած առաջատարներ Վլադիմիր Ազարովի և Մաքսիմ Մայրովիչի բացակայություններին, ակնահաճո ֆուտբոլ ցուցադրեց գործող գավաթակիր «Նոան», բայց միայն այդքանը:
Առաջին 45 րոպեների ընթացքում գոլեր չգրանցվեցին:
Երկրորդ խաղակեսի 15-րդ րոպեին Սանա Գոեսի կոպիտ սխալից օգտվեց Սանոգո-Օտուբանջո-Լիմա եռյակն, ու վերջինիս դիպուկ հարվածը առաջ մղեց Դամիդ Կամպանյայի թիմին: Խփած գոլից հետո «Արարատ-Արմենիան» հետ քաշվեց, իսկ «Նոան», մերկացնելով թիկունքը, նետվեց առաջ՝ խաղը փրկելու, մասնավորապես, հանդիպման վերջին հատվածում:
Գործող չեմպիոնը չէր կարողանում օգտվել հակագրոհների հնարավորությունից: 90-րդ րոպեին փոխարինման մտած Դմիտրի Լավրիշևը Դեդեչկոյի փոխանցումից հետո խփեց պատասխան գնդակն ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ճակատագրական եղավ Աշոտ Ղալթախչյանի՝ 98-րդ րոպեին կայացրած առնվազն կասկածելի որոշումը:
11-մետրանոց, որը հստակ իրացրեց «Նոայի» նորեկ Դենիս Դեդեչկոն: Ինչպես հետագայում պարզվեց, դա խաղի վերջին գնդակն էր: 116-րդ րոպեին Ումանեսը հեռացվեց խաղադաշտից՝ «Արարատ-Արմենիային» թողնելով 10 հոգով: «Նոան» հաղթեց, իսկ Դավիդ Կամպանյան նորամուտի խաղում ձախողվեց:
2:1 հաշվի ժամանակ՝ 108-րդ րոպեին, Օգանայի հարվածից հետո մահացու սեյվի հեղինակ դարձավ «Նոայի» դարպասապահ Վալերիո Վիմերկատին: Դրվագի մասին հիշելիս իտալացի դարպասապահն առավել քան համեստ է.
Վիմերկատի - Դա Իմ աշխատանքն է, ես այստեղ եմ հենց դրա համար: Պարզապես բարկացած էի, որովհետև գնդակը դուրս էր դաշտի դիմային գծից, բայց խաղը չդադարեցվեց: Սա շատ կարևոր հաղթանակ էր նոր մրցաշրջանից առաջ և շատ կարևոր հաղթանակ էր եվրոգավաթային խաղերից առաջ:
Հայաստան ազգային հավաքականի պաշտպան ու «Նոայի» նորեկ Ժոաու Ժորդի Մոնրոյ Արարատը պատմեց «Նոա» տեղափոխվելու մասին և կիսվեց սպասվող առաջնության մասին իր անկնկալիքներով. «Մի քանի տարբերակ ունեի, սակայն ընտրեցի նոան, իսկ թե ինչու, քանի որ այստեղ հրաշալի թիմ է հավաքվել, մասնակցում է եվրոգավաթներին, և ես ինձ այստեղ լավ եմ զգում: Իսկ խաղի մասին կարող եմ ասել, որ «Արարատ-Արմենիան» շատ ուժեղ մրցակից է, և վստահ եմ, որ լարված ու դիտարժան առաջնություն է լինելու:
«Նոայի» գույներն է պաշտպանում նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը:
Սիմոնյանը վստահ է, որ թիմն ավելի արժանի էր հաղթանակի. «Կարծում եմ, որ մենք ավելի լավ էինք խաղում ամբողջ հանդիպման ընթացքում: Մի շարք պահեր ունեինք: «Արարատ-Արմենիան» շատ լավ թիմ է, սակայն գոլ խփեց մեր թույլ տված կոպիտ սխալից հետո: Սա թիմի նվաճումն է: Մենք պարտվում էինք, և 90-րդ րոպեին կարողացանք փրկել խաղն ու կամային հաղթանակ տոնել»:
Կարևոր հաղթանակ նոր մրցաշրջանից ու եվրոգավաթային խաղերից առաջ: Թիմն ունի ներուժ եվրոպական ասպարեզում որոշակի հաջողություններ գրանցելու համար:
Հեղինակ՝ Արմեն Գարամյան