Օգոստոսի 9-ին՝ ժամը 20։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» շենքում։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Է․Հասրաթյան փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» շենքին հարակից տարածքում. այրվում է շինարարական աղբ։
Անվտանգությունից ելնելով՝ իրականացվում է շենքի երկրորդ հարկում գտնվող քաղաքացիների տարհանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։12-ին և մարվել՝ 23։21։ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ հետնամասում՝ մոտ 250 քմ տարածքում, այրվել է 9 խմ կուտակված աղբ, 1-ին և 2-րդ հարկերի 4 պատուհանների շրջանակները և ջերմահարվել է 3-րդ հարկի պատուհանի շրջանակը։
Հրշեջ-փրկարարների և հիվանդանոցի անձնակազմի համատեղ ուժերով հրդեհի օջախին մոտ գտնվող հիվանդասենյակից 5 հիվանդ տարհանվել են այլ հիվանդասենյակ։