«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ Բեյրութում է Արցախից օգնություն հասցնող երկրորդ ինքնաթիռը:
«Երկրորդ ինքնաթիռը ժամանեց Բեյրութ. Արցախի ժողովրդից՝ Լիբանանին։ Այն Լիբանանի ազգային առաջնորդարանի միջոցով կհասնի համայնքին։ Տարիներ շարունակ Սփյուռքը, այդ թվում նաև լիբանանահայերը, նպաստել են Արցախի շենացմանը։ Այժմ օր օրի շենացող ու կայացած Արցախը սատարում է ծանր իրավիճակում հայտնված Լիբանանին»,- գրել է նա։