ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա-ի Ֆեյսբուքի էջից։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ ՀՀ վարչապետը հետաքրքրվել է Լիբանանի ներկայիս կացությամբ: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ օժանդակությանը՝ ուղղված թե՛ Լիբանանին, թե՛ հայ համայնքին:
Հաղորդվում է, որ Արամ Ա կաթողիկոսը վարչապետին է փոխանցել ընդհանուր տեղեկություններ այն մասին, թե որքան վնաս է կրել լիբանանահայ համայնքը:
Կողմերը երկուստեք կարևորել են նման զրույցների ու խորհրդատվությունների շարունակականությունը: