34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը: Այս մասին տեղեկանում ենք «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից:
«Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին»,- ասված է ակումբի գրառման մեջ: