Այսօր առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Լիբանանում, որին ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետությունից ժամանած բարձրաստիճան պատվիրակության անդամներ:
Պատարագին մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Աժ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, այլք:
Կաթողիկոսը իր խոսքում դիմել է լիբանանահայերին՝ կոչ անելով չվհատվել, չհուսահատվել, միասնաբար «շրջանցել ներկա տագնապը»:
Ներկաները աղոթել են օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պայթյունի հետևանքով մահացածների հոգիների համար:
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Լիբանանի հայկական եկեղեցիներում պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ պայթյունի զոհերի: