Հայաստանից օգնության առաջին խմբաքանակն արդեն Բեյրութում է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Ֆեյսբուքի էջից:
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը գրառում է կատարել Twitter-ում, որում հայտնել է, որ Հայաստանի կողմից եղբայրական Լիբանանին տրամադրվելիք օգնության երեք խմբաքանակներից առաջինն արդեն ժամանել է Բեյրութ։
«Հայաստանից Բեյրութին` ի խորոց սրտի»,- գրել է նախարարը: