Կոռուպցիայի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար կառավարությունը նախատեսում է ձևավորել մասնագիտացված դատարան՝ առանձին կառույց, որ քննելու է բացառապես կոռուպցիոն հանցագործություններն ու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը վերաբերող գործերը:
Նախագիծը շրջանառության մեջ է արդեն տասը օր: