Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քվեարկել է երկրի ղեկավարի ընտրություններում, հայտնում է Interfax-ը:
Նա, ինչպես միշտ, քվեարկել է Բելառուսի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանի տարածքում բացված ընտրատեղամասում:
Երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնելու համար պայքարում է հինգ թեկնածու, այդ թվում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը 26 տարի ղեկավարում է հանրապետությունը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Բելառուսի վարչապետը վաղաժամ քվեարկել է նախագահի ընտրություններում: