Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջատար է երկրի նախագահի ընտրություններում, հայտնում է Беларусь 24 հեռուստաալիքը՝ հղում անելով exit poll-ի տվյալներին:
Համաձայն նախնական տվյալների՝ նա ստացել է ընտրողների ձայների 79,7%-ը:
Հարցումների համաձայն՝ երկրորդ տեղում Սվետլանա Տիխանովսկայան է ձայների 6,8%-ով, երրորդ տեղում Աննա Կանոպացկայան է՝ 2,3%-ով:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահի թեկնածուների թիվը հինգն էր: