Լիբանանի շրջակա միջավայրի նախարար Դամիանոս Քաթարը հրաժարական է տվել, հայտնում է լիբանանյան Al-Jadeed հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ վարչապետ Հասան Դիաբը փորձում է համոզել նախարարին չհեռանալ պաշտոնից:
Ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել Լիբանանի տեղեկատվության նախարար Մանալ Աբդեսամադը: Նա իր որոշումը բացատրել էր Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունով: