Այսօր՝ օգոստոսի 8-ի երեկոյան, հայաբնակ Ախալքալաքում միջադեպ է տեղի ունեցել, որը վերածվել է խոշոր անկարգությունների։ Ինչպես հայտնում է «Грузия online»-ը, երիտասարդների խումբը կոտրել է հյուրանոցի դռներ ու պատուհաններ, որից հետո հրդեհ է բռնկվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամբոխը հրկիզել է 4 տուն և հյուրանոց։
Զանգվածային անկարգությունների պատճառների մասին հստակ տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ միջադեպը. ամենայն հավանականության, տեղի է ունեցել Կուլիկում գյուղի երիտասարդ բնակչի սպանությունից հետո:
Մյասնիկյան փողոցում անկարգությունները շարունակվում են: Կան զոհեր և վիրավորներ: Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության և հատուկ ծառայության աշխատակիցները:
Jnews-ը տեղեկացնում է, որ հրդեհված տներից մեկը գտնվում է Մաշտոցի փողոցում, ևս մեկը՝ Թումանյան փողոցում: Հրկիզված բոլոր տները կապված են «Արտսեկ» հյուրանոցի սեփականատիրոջ հետ: Առաջինը հրկիզել են հենց այդ հյուրանոցը: Տեղում է նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։