Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ պահանջները՝ անցկացնել Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունի միջազգային հետաքննություն, միայն կհանգեցնի ժամանակի կորստի: Այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով լիբանանյան հեռուստաալիքին:
«Պահանջները, որոնք վերաբերում են պայթյունի միջազգային հետաքննության անցկացմանը, միայն ժամանակի կորստի կհանգեցնեն»,- հայտարարել է Աունը:
Նա հավելել է, որ դատական գործընթացը պետք է լինի արագ, սակայն, միևնույն ժամանակ, ոչ հապճեպ: