Հանրապետության տարածքում oգոստոսի 8-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին` հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-10-ը կբարձրանա 2-4, 11-13-ը կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: