Երեկ ՉԼ 1/8 եզրափակչում «Լիոնի» դեմ պատասխան խաղից հետո, որի արդյունքում «Յուվենտուսը» դուրս մնաց պայքարից, գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին հեռացել է թուրինյան ակումբից: Այդ մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Սարիի գլխավորությամբ «Յուվենտուսը» այս մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն՝ մեկ միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ինտերին»:
Իտալիայի գավաթի խաղարկությունում թիմը հասավ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտվեց «Նապոլիին»: