ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում ՀՀ-ում կատարվող հիմնանորոգման աշխատանքներն են:
Նշվում է, որ հիմնանորոգվում է Լոռի Բերդ-Լեջան 3,8 կմ ճանապարհը: Պայմանագրային արժեքը` շուրջ 272 մլն դրամ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ.:
Սուբվենցիոն ծրագրով Մարգահովիտում կառուցվում է ֆուտբոլային մարզադաշտ: Ծրագրի արժեքն է 20,6 մլն դրամ:
Հիմնանորոգվում է Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե 13 կմ ճանապարհը: Պայմանագրային արժեքը 1 մլրդ 134 մլն դրամ է: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ.: