Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, թե ինչպես են միջազգային դիտորդի կարգավիճակով հետևում Բելառուսի նախագահական ընտրություններին:
«ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում միջազգային դիտորդի կարգավիճակով հետևում ենք Բելառուսի նախագահական ընտրություններին»,- ասված է պատգամավորի գրառման մեջ: