ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ օգոստոսի 7-14-ը ամբողջ աշխարհում կլինի դիմակ կրելու շաբաթ:
«Դիմակը կանոնավոր կրելու շնորհիվ է նաև, որ այս ամիսների ընթացքում ես չեմ վարակվել և ամենակարևորը` չեմ վարակել իմ շրջապատին:
Իհարկե, չենք մոռանում նաև մյուս կարևոր կանոնները` հաճախակի լվանում ենք ձեռքերը, պահում ենք սոցիալական հեռավորություն»,- գրել է Նիկողոսյանը: