Վրաստանում այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակի 7 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1213 է: Այս մասին aliq.ge-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 7 պացիենտ, և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 994 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:
Այժմ կարանտինային գոտում է գտնվում 6680 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 333 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: