ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ օգոստոսի 7-ին, աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Նրան ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նախարարը Ֆեյսբուքի իր էջում ներկայացնում է մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը:
Նախարարն այցելել է Գանձակ համայնք:
«Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ համայնքի 2 կմ ճանապարհը»,- գրել է նախարարը:
Սուրեն Պապիկյանը հետևել է նաև Երանոս-Լիճք 7 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին: